Արայիկ Հարությունյան. Արցախում նոր պատերազմ սկսելու մասին խոսակցություններն անհիմն են

Արցախ 13.03.2021   11:30   126

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին այցելել է ԱՀ պետական եկամուտների կոմիտե եւ հանդիպել մի խումբ աշխատակիցների հետ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել են երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ, ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից եւ, Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, կառուցելու է իր անվտանգության համակարգը՝ երկարատեւ ժամանակահատվածում իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր:

Արայիկ Հարությունյանը հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը: Նա կոչ է արել հասարակությանը բոլոր ջանքերը միասնականորեն ուղղել պատերազմի հետեւանքների վերացմանը եւ պետության անվտանգային ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացմանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արայիկ Հարությունյան, ԱՀ, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon