«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը (ուղիղ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը (ուղիղ)

Արցախի առաջնագծում դիրքային էական փոփոխություններ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկությունը հայտնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հակառակորդը որևէ կարևոր բարձունք չի գրավել: Մենք ևս որևէ կարևոր դիրք չենք գրավել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ հայկական բանակին հաջողվել է գրավել 2016-ին կորցրած Լելե Թեփե կոչվող բարձունքը, Արայիկ Հարութունյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ պատերազմը շարունակվում է, և այս կամ այն դիրքը գրավել-հանձնելը ներկա պահին որևէ կարևություն չունի:

«Հիմնական հարձակումները եղել են Ջաբրայիլի, Մատաղիսի «Եղնիկների» ուղղությամբ: Կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ: Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են: Բայց ոչ մի դիրքային առաջխաղացում նրանց չի հաջողվել ունենալ»,- ասաց Հարությունյանը:

ԱՀ նախագահը հայտարարեց, որ պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը դրան շատ երկար է պատրաստվել:

«Այն, որ նրանք փորձեցին շարքից հանել մեր կապի համակարգը, մասնագետները վկայում են, որ դա օրերի խնդիր չէ: Դա շատ երկար նախապատրաստական աշխատանք է եղել»,- ասաց նա:

Հարությունյանը շեշտեց, որ Հայաստանն այսօր մարտնչում է ոչ միայն Ադրբեւջանի, այլ թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի դեմ: