Արցախի նախագահականից հերքում են Կարմիր շուկայի մասին լուրերը

Արցախ 13.03.2021   18:00   100

Կարմիր շուկայով անցնող ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը
Արցախի Կարմիր շուկա համայնքից Արցախի ՊԲ–ի զորքերը դուրս հանելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել  է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Նա նաև հիշեցրեց, որ նախորդ շաբաթ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել էր Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, հանդիպել բնակիչների հետ ու տեղում քննարկել նրանց առօրյա խնդիրները։

Այս հատվածը կարևոր է նրանով, որ ապահովում է կապը Շուշիի հետ։ 44-օրյա պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր շուկայով անցնող ճանապարհով հասնում էին Շուշի:

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը, տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, այդ ճանապարհին անցակետեր դրեց, որից հետո հայ զինվորականները ստուգում են այդ ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին:
Եթե ճանապարհը հանձնվի ադրբեջանական ուժերի վերահսկողությանը, կարճ ժամանակ անց Կարմիր շուկան կհայաթափվի ու նույնպես կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանցում այսօր  լուրեր էին տարածվել, որ Արցախի նախագահը, գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որպեսզի ՊԲ հրամանատարը զորքերը դուրս բերի Կարմիր շուկայից։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարմիր շուկա, ԱՀ, Արրցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon