Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա

Արցախ 23.05.2020   11:42   1564

Այս տարվա սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ»,- գրել է Հարությունյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, ԲՈՒՀ, Արցախ, Արայիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon