«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արցախում զինծառայողի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը

Արցախում զինծառայողի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը

Ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանի սպանության գործով կալանավորվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողներից մեկը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` չբացահայտելով կալանավորվածի ինքնությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ դեպքը տեղի էր ունեցել 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում մահացու հրազենային միջանցիկ վնասվածք էր ստացել զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որի շրջանակում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Նախաքննությունը շարունակվում է:

Կարեն Կարապետյանը ծառայության էր մեկնել Թալիշ 2018 թվականին: Տան միակ երեխան էր: