Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթ Ստեփանակերտում (տեսանյութ)

Արցախ 20.02.2021   14:19   128

1988թ.-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

«Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։ 
Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել մեր ժողովրդին և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից: Ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրականացվեցին հայ բնակչության ցեղասպանություն, ջարդեր և զանգվածային տեղահանումներ։ Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավելի քան կես միլիոն հայ դարձավ փախստական։  Արցախի խաղաղ բնակչությունը նույնպես դարձավ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի թիրախ։ 
Արցախահայությունը, սակայն, միավորվեց և թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը՝ կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։
Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքին բռնանալու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի իշխանությունների հերթական փորձն էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան, որն ուղեկցվեց բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով և զգալի մարդկային կորուստներով։ 
Չնայած այդ արհավիրքներին, Արցախը կանգուն է։ Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսների հիշատակը։ 

Կեցցե՛ ազատ և անկախ Արցախը»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Արցախ, Արցախյան շարժման 33-րդ տարեդարձ, ԱՀ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon