«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ սահմանային վերջին զարգացումների մասին (ուղիղ)

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ սահմանային վերջին զարգացումների մասին (ուղիղ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը  ներկայանում է իրավիճակը շփման գծում:

Արցախում մարտերը դեռ շարունակվում են։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` ճշտված տեղեկություններով` հակառակորդն ունի զգալի կորուստներ։

«Մոտ 200 անձնակազմի կորուստ, 3 տասնյակին հասնող զրահատեխնիկայի կորուստ, 2 տասնյակին մոտ ԱԹՍ–ների կորուստ»,– նշեց Հովհաննիսյանը։ 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։

Թարմացված

ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։