«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Արման Բաբաջանյան. Դատավոր Աննա Դանիբեկյանին թիկնապահ է տրամադրվել (տեսանյութ)

Արման Բաբաջանյան. Դատավոր Աննա Դանիբեկյանին թիկնապահ է տրամադրվել (տեսանյութ)

Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Այս մասին հայտնում է  Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ Մեղավորներն անպատիժ չեն մնա»,֊նշում է նա։

Նշենք, որ քիչ առջ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է ինչպես է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Քոչարյանի համակիրը հետապնդում և ճնշումների ենթարկում դատավոր  Աննա Դանիբեկյանին 

Հիշեցնենք, որ սպետեմբերի 20-ին, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին հրապարակվեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ:

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի կալանավորված մնալ:

Նշենք նաև, որ իշխանությունը պետք է պաշտպանի Մարտի 1-ի գործով վկաների, տուժողների ներկայացուցիչների, դատախազի, դատավորների անվտանգությունը: