«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. «Մարտի 1-ի գործով Սոնա Տռուզյանը կարևոր վկա է»

Արմեն Խաչատրյան. «Մարտի 1-ի գործով Սոնա Տռուզյանը կարևոր վկա է»

Այսօրվա լրահոսից տեղեկացա, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Աղվան Հովսեփանի նախկին զինակիցներից եւս մեկը, 2008-ին գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:

Ինքնին փաստը իրենց բան չի ներկայացնում ու չէր ներկայացնի, եթե մի հանգամանք չլիներ, ինչին կանդրադառնամ ստորեւ: Իսկ այդ անձնավորության աշխատանքից ազատման փաստը ոչ միայն տրամաբանական է, այլ հակառակը, անտրամաբանական էր նրա գոյությունը Քննչական կոմիտեում վերջին 8 ամիսների ընթացքում: 

Մարտի 1-ին հաջորդած՝ «Իրավապահները մարտական հրազեն չեն օգտագործել»  Տռուզյանի արտահայտությունը բլորին է հայտնի ու բոլորն են հիշում: 

Ես, որպես Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին ու դրա հետ կապված դեպքերին անընդհատ առնչված մարդ, մեղքս ինչ թաքցնեմ, 11 տարի անընդհատ հետաքրքրել է, թե ինչ իմաստ ուներ այդ սուտը: Եւ միայն մի քանի օր առաջ աչքովս ընկավ հայտնի մեղադրյալի գրքից՝ սպանությունների հետ հետեւյալ հատվածը՝

«Կրակել կարող էր ով ասես։ Հայաստանում, Ղարաբաղի պատերազմից հետո, մարդկանց ձեռքին շատ զենք էր մնացել։ Կրակել կարող էին այն քաղաքացիները, ովքեր թալանչիներից փորձում էին պաշտպանել իրենց ունեցվածքը։ Ավտոմեքենաների տերերը, ովքեր տուժել էին հարձակումներից, կարող էին զենք ունենալ և կիրառել այն, պաշտպանելով իրենց և իրենց հարազատներին ագրեսիվ ամբոխից։ Եվ իհարկե, կրակել կարող էին այն մարդիկ, ում ձեռքով սպանվեցին երկու ոստիկանները։ Բայց այս ամենը ընդամենը ենթադրություններ են»։

Եւ այսօր, երբ Սոնա Տռուզյանի աշխատանքից ազատվելուց հետո կրկին այդ հայտնի տեսնյութը վերհանվեց համացանցում, ես ստացա իմ հարցի պատախանը:

Մարտի 1-ի սպանությունների Քոչարյանական այս վերը շարադրված վարկածը դեռեւս սկիզբ էր առել հենց այդ օրերին եւ այդ վարկածի «հիմնասյուներից» մեկը հենց Սոնա Տռուզյանն էր, ով միանգամից հայտատարեց, որ «իրավապահները մարտական հրազեն չեն կիրառել», որպեսզի հաջորդիվ շրջանառության մեջ դրվեր քոչարյանական վարկածը, իսկ շարժումը ջախջախելուն զուգահեռ սպանությունների քննությունը կտարվեր հենց այդ, ոչ մի տեղ չտանող ու արհեստածին ուղղությամբ:

Սակայն իրադարձությունները այլ ընթացք ստացան, շարժումը ոչ միայն չմարեց, այլ շարունակվեց, եւ ամբողջ այս 10 տարների ընթացքում Մարտի 1-ը պահեց իր օրակարգի ամենակրեւորագույն հարցերից մեկը, այդպիսով թույլ չտալով նաեւ այդ սցենարի իրականացումը:

Կարծում եմ, Մարտի 1-ի գործով Տռուզյանը կարեւոր վկա է (իսկ քննության արդյունքում՝ գուցե ոչ միայն վկա) ով պետք է քննությանը տա այդ հարցի պատասխանը, ինչու հանդես եկավ այդ հայտարարությամբ, ինչ նպատակով, քննությամբ պարզված ինչ տվյալների հիման վրա եւ մասնավորապես՝ ում հրամանով ու հանձնարարությամբ:

Արմեն Խաչատրյան