Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը

Կարևոր 18.03.2021   11:35   83

Հայաստանում կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ, հնարավոր չէ ասել, դրանք կրկնավարակի դեպքեր են, թե պացիենտներ, ում օրգանիզմից վարակը դեռ դուրս չի եկել: Դա պարզելու համար այդ դեպքերը, նախարարի խոսքով, ուսումնասիրվում եւ հետազոտվում են, արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ:

Ինչպես նշեց նախարարը, ըստ որոշ մասնագետների, 90 օր պետք է անցած լինի առաջին դրական թեստից հետո, որ խոսենք կրկնավարակի մասին:

Ինչ վերաբերում է պատվաստման գործընթացին, ապա Ավանեսյանն ընդգծեց, որ առաջին հերթին կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվել են բուժաշխատողները և ռիսկային խմբում գտնվող անձինք: Առայժմ ոչ մի կողմնակի բարդություն չի արձանագրվել։

Նշենք, որ երեկ կատարվել է 4687 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1024 նոր դեպք: Ունենք 273 առողջացած և 19 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Անահիտ Ավանեսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon