Արսեն Թորոսյան. «Կա նաև մի վտանգավոր տենդենց...»

Պաշտոնական 04.06.2020   11:45   532

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 391-ը գտնվում է ծանր վիճակում, այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բացի այդ, 391 պացիենտից, ունենք նաև 59` ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ։ Իսկ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված է 15 պացիենտ»,– ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` հիվանդանոցները շարունակում են ծանրաբեռնված աշխատել, քանի որ հոսպիտալացման դեպքերի քանակը չի նվազում։ Թորոսյանը հայտնեց` յուրաքանչյուր օրվա կտրվածքով վարակակիրների 15-20 տոկոսը հոսպիտալացման կարիք է ունենում։

Առողջապահության նախարարը նշեց, որ կա վտանգավոր տենդենց`կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվում արտադրական կոլեկտիվներում։ Ըստ նրա` փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո կարող է բռնկում լինել, ինչպես եղավ այս ընթացքում։

Նշենք, որ hունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է  կորոնավիրուսով վարակվածների 697 նոր դեպք, 6 մահ և 14 առողջացած։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Կառավարության նիստ, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon