Արսեն Թորոսյանի ասուլիսը (ուղիղ)
Առողջապահության նախարարությունն առաջարկում է երկարացնել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Առաջարկելու ենք կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը: Կարծում ենք, որ դա կարևոր է կանխարգելման այսօրվա գործողությունների շարունակականությունն ապահովելու տեսակից»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ այսօր նախարարության խնդիրն է գտնել վարակի բոլոր հնարավոր դեպքերը, թեստավորել, հաստատել, մեկուսացնել և բուժել: