Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Կարևոր 07.07.2020   11:30   315

Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը.

Լրագրիղների հարցին՝ արդյոք հնարավո՞ր է կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվել, և ունե՞նք նման դեպքեր Հայաստանում, նախարարը պատասխանեց:

«Նման տվյալներ չունենք. աշխարհում էլ դեբատը շարունակվում է։ Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, և քանի դեռ իմունիտետի երկարատև լինել-չլինելու հարցի պատասխանը չունենք, չենք կարող ոչինչ ասել կրկնակի վարակման մասին»։ 

Թորոսյանի խոսքով` պետք է առնվազն զգույշ լինենք, քանի որ եթե վարակվել ու լավացել ենք, դա 100 տոկոս երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի։ Նախարարը հուսով է` եթե անգամ կրկնակի վարակման դեպքեր լինում են, ապա երկրորդ վարակը թեթև կտանեն մարդիկ, ինչպես և մյուս վիրուսային հիվանդությունների դեպքերում։

«Մենք արդեն օրական 2500 թեստ ենք անում, ինչը մոտ ապագայում կաճի: Կանխատեսում ենք, որ 1-2 շաբաթների ընթացքում, մեր հզորությունների ավելացմանը զուգընթաց, մենք միայն մեր պետական լաբորատորիաներում ներուժը կհասցնենք օրական 3 հազարի, եւ մասնավոր լաբորատորիաներն էլ գումարած հնարավոր է ունենքն մինչեւ 4 հազար թեստ», հայտնեց նախարարը:

Պատվաստանյութի մշակումը և դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են, որոնք գուգահեռաբար ընթանում են աշխարհում, նշեց  Արսեն Թորոսյանը:

«Մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականանացնում: Որպես օրինակ «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 10 օրից Հայաստանում կլինյի, ռուսական «աֆրիվավիրի» բանակցություններն ենք տանում,  ինչպես նաեւ ճապոնական եւ ռուսական ֆավիպիվավիրի բնակցություններ ենք տանում: Ճապոնակաինից արդեն ստացել ենք, շուտով կսկսվի օգտագործվել»,-ասաց նա:

Հարցին, թե վարակվելուց հետո որքա՞ն ժամանակ է մարդը «պաշտպանված» լինում վարակից, Թորոսյանը պատասխանեց, որ սուր շնչառական վարակներն առհասարակ երկարատև իմունիտետ չեն առաջացնում։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon