«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Արսեն Թորոսյանը կզբաղվի Մոսկվայում ձերբակալված հայ վիրաբույժի գործով

Արսեն Թորոսյանը կզբաղվի Մոսկվայում ձերբակալված հայ վիրաբույժի գործով

Դեռ 3 շաբաթ առաջ ծանոթացել եմ Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող ՀՀ քաղաքացի, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի գործի մանրամասներին, ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դրանից հետո խոսել եմ Ռուսաստանում մեր դեսպանի և մի շարք այլ գործընկերների հետ։ Մեր դեսպանատունը ինտենսիվորեն աշխատում է ՌԴ իրավապահների հետ, որպեսզի հարցին հանգուցալուծում տրվի և ես հավաստիացնում եմ, որ մեր գործընկերոջ գործը մեր ուշադրության կենտրոնում է»,- վստահեցրել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին 25-ամյա Կարոլինա Սարգսյանը որոշել էր վիրահատել քիթը։ Աղջիկը դիմել էր Մոսկվայի կլինիկաներից մեկին։ Վիրահատությունն իրականացրել էր Ստեփանյանը։ Վիրահատությունից երեք օր հետո հիվանդի մոտ արնահոսություն էր սկսվել. շտապօգնությամբ աղջկան հիվանդանոց էին տեղափոխել։  Քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 2-րդ մասով։