Արշակյանին կփոխարինի Չոբանյանը (տեսանյութ)

Պաշտոնական 01.04.2021   12:20   80

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 44 հարց, որից 40-ը չի զեկուցվում, մեկ հարց գաղտնի:

  • Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին,
  • Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին,
  • Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին,
  • Գույք հետ վերցնելու և Արցախի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին,
  • 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին,
  •  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

Կառավարության նիստում որոշվեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։ 

Վերջինս կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ փոխարինելով այդ պաշտոնում Հակոբ Արշակյանին։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայկ Չոբանյան, կառավարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon