Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործի բացահայտման առանցքային անձ էր

Մարտի 1 28.11.2019   21:00   775

2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանը, որն, ըստ մամուլի, այսօր առավոտյան պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.

Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։

Այլ մանրամասներ ճշտվում են։

Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի  սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերված ոստիկանության գեներալ-գնդապետ, 2008-ին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:

Հարությունյանը Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից էր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ենթակաների դատավարության ժամանակ ի թիվս այլ վկաների, պետք է ցուցմունք տար։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Աշոտ Կարապետյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon