Ավինյանը և Թորոսյանն այցելել են բժշկական հաստատություններ (տեսանյութ)

Պաշտոնական 06.06.2020   11:30   515

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, տեղում ծանոթացել բուժական գործընթացին, պացիենտների առողջական վիճակին` հատկապես վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծայրահեղ ծանր և ծանր վիճակ ունեցողների: Այս մասին ֆյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առoղջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նաև ծանոթացել ենք ինֆեկցիոնում կառուցված մոդուլային և համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքներին, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ 2-րդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարակական աշխատանքներին, որը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում պացիենտներ ընդունել մոտ 1,5 ամիս հետո», - տեղեկացրել է նա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon