Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը (տեսանյութ)

Հասարակություն 01.03.2021   11:45   150

Շուրջ 13 տարի առաջ այս օրը Տեր Կյուրեղը այն եզակի հոգևորականն էր, որ համարձակվել էր շտապել քաղաքապետարանի հարակից հրապարակ՝ իբրև պարկեշտ ու նվիրյալ հոգևորական, եկել ու իր աղոթքն էր բերել։

Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղն էր, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         տեր Կյուրեղ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon