«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Այս տեսանյութում Քոչարյանին քննադատող դասախոսը հայրս է, ով հետո զրկվեց աշխատանքից»

«Այս տեսանյութում Քոչարյանին քննադատող դասախոսը հայրս է, ով հետո զրկվեց աշխատանքից»

Այս տեսանյութում Ռոբերտ Քոչարյանին 2000թ. նոյեմբեր ամսին քննադատող դասախոսը հայրս է, ով այդ և իր մյուս քննադատությունների («հակաքոչարյանական վարքագիծ») համար դրանից հետո զրկվեց աշխատանքից և տարիներ հետո նոր միայն կարողացավ վերականգնվել:

Իսկ ինչ էր եղել. այն ժամանակ դեռ Քոչարյանին քննադատող անհայտ, իսկ այսօր հայտնի ուսանողներին այցելել էր ԱԱԾ աշխատողը՝ հենց ԲՈՒՀ-ում, իսկ հայրս էլ պաշտպանել էր ջահելներին: Այդ այցից հետո այդ տղաները դարձան երդվյալ «քոչարյանական», իսկ իր սկզբունքներին հավատարիմ դասախոսը՝ հայրս, գործազուրկ (դե մինչ այդ էլ «հրավերներ» ուժային կառույցներ):

Սա գրեցի այն պատճառով, որ վերջերս նախկին իշխանությունները և նրանց պաշտպանողները (այդ թվում հոլովակում երևացող արդեն հայտնի դեմքերը) սկսել են խոսել ինչ-որ քաղաքական հետապնդումների մասին...

ՀԳ: Հանուն արդարության պետք է գովեմ մեր այն ժամանակվա ԱԱԾ աշխատողին. ընդամենը 1 այցով փոխել է այս մարդկանց քաղաքական և գաղափարական պայքարի ողջ շրջանակը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան