Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների կոչով հավաք տեղի կունենա

Հասարակություն 28.11.2020   10:30   2451

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ երիտասարդ հայ ասպետներ, ծնողներ, հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը.......մի քանի մտավորականների (անկախ նրանց նկատմամբ որևէ վերաբերմունքից) կոչով հավաքվում ենք Շառլ Անձնավուրի հրապարակում զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ներկա առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով.......

Ինձ ճանաչող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ այս հավաքին, օգնել փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին, պահանջել հնարավոր բոլոր օղակներից անել ամեն ինչ՝ նրանց փրկելու թշնամու արյունոտ ձեռքերից:

Հանդիպում ենք ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում»,-գրել է նա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         անհետ կորածներ, գերիներ, զինվորներ, Կարին Տոնոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon