«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ

Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ

Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է հրավիրել, որի նախաձեռնողը կառավարությունն է:

Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնց մեծ մասը պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգում են՝

  • - «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
  • - Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
  • - Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
  • - «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
  • - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին,
  • - Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
  • - «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
  • - Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
  • - «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • - «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: