«Իմ քայլը» ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել (ուղիղ)

Քաղաքական 28.04.2021   11:00   91

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 28-ին,  Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել։ 
Նիստի օրակարգում ընդգրկված է 2 հարց.

  1. «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը,
  2. «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ««Քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների փոփոխման ու լրացման նախագծում, սակայն, բացակայում են քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածները, այնինչ, դրանք կային նախնական տարբերակում, ուղարկվել էր Վենետիկ, ստացել էր Վենետիկի, ՀԿ-ների ու մի շարք արտախորհրդարանական ուժերի օրհնությունը»: Ավելին՝ այստեղ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտահերթ նիստ, ԱԺ, «Իմ քայլը»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon