Ազգային ժողովի նիստը (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 19-ին շարունակում է իր հերթական նիստերը:
Նախօրեին ԱԺ-ն քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հարցը:
Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացված են Կառավարության, ՀՀ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների եւ Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած թեկնածուները:
Կառավարությունն այդ պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Շաթիրյանի, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թենկածությունը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների գաղտնի ընտրությունները տեղի են ունենալու այսօր՝ ժամը 12:00-13:00-ը: