Ազգային ժողովի նիստը (ուղիղ)

Քաղաքական 15.09.2020   10:00   49

ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները:Օրակարգում ընդգրկված է 57 հարց:

Երեկ խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորների ընտրության հարցը: Քվերակությունը տեղի կունենա այսօր ժամը 10:10-11:40-ին:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է նաեւ ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Քանի որ Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կանցկացվի այսօր՝ժամը 12:30-14:00:

Օրակարգում է նաև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Պատգամավորները կքննարկեն նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon