Ազգային ժողովի նիստը (ուղիղ)

Քաղաքական 13.04.2021   10:02   87

Ապրիլի 13-ին նախատեսված քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերն ու օրինագծերի փաթեթները:

Խորհրդարանին կներկայացվեն նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Նիստերի ընթացքում կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդմի նշանակման հարցը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon