Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին. «ԵՏ ԿԱՆՉԵԼ օրենքի նախագիծը»

Հասարակություն 02.07.2020   11:30   784

«Հետք»-ը գրում է. Մի խումբ քաղաքացիներ բաց նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Լիովին կողմ լինելով Հայաստանում օրենսդրական ողջ դաշտի խստագույնս վերանայման կենսական անհրաժեշտությանը, տվյալ դեպքում անդրադառնալով ՀՀ հարկային խիստ խնդրահարուց օրենսդրությանը և դաշտին, չվիճարկելով ՀՀ-ում գույքահարկի վերանայման խնդրի հրատապությունը, ՀՀ հարկային օրենսգրքում ՀՀ կառավարության առաջարկած և ՀՀ ԱԺ` առաջին և երկրորդ ընթերցումներով ընդունած փոփոխություններն ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ ԵՆՔ ՀԱՄԱՐՈւՄ.

ՑԱՆԿԱՑԱԾ օրենք պետք է լինի հակիրճ և հստակ, չառաջացնի տարակարծություններ, քմահաճ մեկնաբանություններ և դրա մանիպուլյատիվ կիրառկման, ըստ այդմ` սոցիալականան անարդարության և լարվածության, կոռուպցիոն ռիսկերի առաջացման հնարավորություն: Համոզված ենք`  հենց այս չափորոշիչներն են համապատասխանում Թավշյա հեղափոխության տառին և ոգուն: Մինչդեռ առաջարկվող փոփոխությունների անհամապատասխանությունն այս պայմաններին պարզ էր դարձել դեռ ԱԺ-ում կայացած նախնական քննարկումների ընթացքում:

ՆԱԽԱԳԾԻ տեքստում առկա, իսկ ավելի շատ` տեքստից բացակա հստակ սահմանումների պատճառով` պարզ չեն անշարժ գույքի կադաստրային արժեքի վերանայման սկզբունքները, մասնավորապես ինչպես, ինչ հաշվարկների հիման վրա, երբ և ինչ եղանակով է սահմանվելու անշարժ գույքի կադաստրային նոր արժեքն, արդյոք լինելու է տարբերակում բնակարանի և առանձնատան միջև, արդյոք հաշվի են առնվելու բազմաբնակարանային շենքերի և առանձնատների կառուցման ժամանակը, մաշվածությունը, գույքի ձեռքբերման ժամանակը, գինը, եղանակը և այլն:

ԱՌԱՋԱՐԿՎԱԾ փոփոխություններն ամենևին հաշվի չեն առնում սոցիալական ապահովության հարցը, մասնավորապես բյուջետային աշխատողների և թոշակառուների եկամուտներն ու նրանց վճարունակության խնդիրը: Այս առումով առաջարկված փոփոխությունները նպաստելու են միջին և անապահով խավերի՝ ներառյալ գիտա-կրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր թոշակառուների ունեզրկմանը, սոցիալական անհավասարության խորացմանը և դեմոգրաֆիական անհամաչափությանը:  

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ նման բարձրացումն առաջացնելու է շղթայական հետևանքներ, ներառյալ` տարածքների վարձակալության կտրուկ գնաճ, ինչն իր հերթին կհանգեցնի գնաճի տնտեսության մի շարք ոլորտներում և հսկայական վնաս կհասցնի փոքր և միջին բիզնեսին, ձեռնարկություններին՝ հերթական անգամ հարված հասցնելով մեր երկրում ոչ մի կերպ չձևավորվող միջին խավին, հերթական անգամ սնանկացնելով քաղաքացիներին և դրդելով արտագաղթի: Մինչդեռ հենց միջին խավն է սոցիալական, ոչ օլիգարխիկ, ոչ ավտորիտար պետության կայացման, կայունության և զարգացման հենքը և գրավականը:

ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ հիմնավորված չէ, թե ինչով է պայմանավորված և որքանով է արդարացված գույքահարկի այս աստիճան ավելացումը, թե վճարվող հարկերի դիմաց ինչ են ստանալու հարկատուները, այլ կերպ ասած ինչպես և ինչի համար են ծախսվելու գույքահարկի վճարներից ակնկալվող հսակայական գումարները:

ՀԱՐԿ ԵՆՔ համարում նաև նշել, որ նման սոցիալական և հարկային քաղաքականությունը ոչ միայն հակասում է ձեր նախընտրական խոստումներին, այլ նաև, ըստ էության, քիչ է տարբերվում Հյուսիսային պողոտայի, Արամ և Բյուզանդ փողոցների բնակիչների ունեզրկման գործընթացից: Նաև՝ առանց աշխատավարձերի և թոշակների դրույքաչափերի համարժեք և համընթաց վերանայման հարկային վճարումների բազմակի ավելացումը կոպտորեն խախտում է ՀՀ քաղաքացիների տնտեսական և սոցիալական իրավունքները, որ ամրագրված են թե Հայաստանի օրենսդրությամբ, թե Մարդու իրավուքների ոլորտում մեր միջազգային պարտավորություններով:

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է ստեղծվում, որ այս օրենսդրական փոփոխությունները թելադրված են խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից և կոչված ծառայելու նախ և առաջ իրենց շահերին: Հիշենք, որ այս փոփոխությունները հիմնականում մշակվել են նախկին իշխանությունների օրոք, նրանց հանձնարարությամբ և լիովին համապատասխանում են նրանց վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությանը:

ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ` այս ենթատեքստում բացարձակ անբարոյական և անընդունելի ենք գտնում որոշ պատգամավորների կողմից արտաբերած առաջարկները մեր համաքաղաքացիներին՝ անվճարունակ լինելու դեպքում վաճառել իրենց սեփականությունը և տեղափոխվել այլ բնակավայր:

ԲԱՐԻ ԵՂԵՔ հիշել, որ հենց այդ մարդկանց շնորհիվ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, որը և ձեզ իշխանության բերեց: Մինչդեռ այսօր, նման օրենսդրական փոփոխություններով, դուք անտեսում եք նրանց շահերը, խախտում իրավունքները, նսեմացնում ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգվածի արժանապատվությունը:

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ վերոնշյալ խնդիրներն, առաջնորդվելով նախ և առաջ Հայաստանի ՔԱՂԱՔԱՑՈւ շահով և իրավունքով, ինչպես և ձգտելով խուսափել ծանր հետևանքներով հղի սոցիալական լարվածությունից, կոչ ենք անում ու պահանջում.

ԿԱՍԵՑՆԵԼ ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությունների ընդունման գործընթացը,

ԵՏ ԿԱՆՉԵԼ օրենքի նախագիծը,

ԱՌԱՎԵԼԱԳՈւՅՆՍ թափանցիկ և հանրային քննարկման համար բաց ձևաչափով ԼՐԱՄՇԱԿԵԼ, եթե հարկ է` ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՓՈԽԵԼ առաջարկվող փաթեթը դրա մեջ ներառելով ու հավելելով նաև անշարժ գույքի կադաստրային արժեքի վերահաշվարկի սկզբունքները և մեխանիզմը:

1.      Անուշ Չուբարյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

2.      Անահիտ Զարդարյան, նկարիչ, ՀՆՄ անդամ, թոշակառու

3.      Ռոբերտ Այվազյան, նկարիչ, ՀՆՄ անդամ, թոշակառու

4.      Դավիթ Մաթևոսյան, արևելագետ, “Հրանտ Մաթևոսյան” հիմնադրամի տնօրեն

5.      Մարթա Այվազյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

6.      Լուսե Սաղաթելյան, տնտեսագետ

7.      Անուշ Առաքելյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

8.      Լուսինե Սաղաթելյան, դիզայներ

9.      Սեդրակ Առաքելյան, ֆիզիկոս, ծրագրավորող

10.  Էսմա Կոստանյան, գիտաշխատող, թոշակառու

11.  Իրինա Դրամբյան, արվեստաբան, գիտությունների դոկտոր, թոշակառու

12.  Տատյանա Պապոյան Քեչեկ, բժիշկ, դասախոս, թոշակառու

13.  Վաղարշակ Բելուբեկյան, ծրագրավորող

14.  Մելս Բելուբեկյան, մաթեմատիկոս, թոշակառու

15.  Օֆելյա Սահակյան, քիմիկոս, թոշակառու

16.  Միսակ Խոստիկյան, ճարտարապետ

17.  Շահեն Երեմյան, ֆիզիկոս, թաշակառու

18.  Կարինե Հակոբյան, մաթեմատիկոս, թոշակառու

19.  Նանե Երեմյան, պատմաբան, թոշակառու

20.  Անահիտ Կասպարյան, կառավարման մասնագետ

21.  Տաթևիկ Եղիազարյան, թարգմանիչ

22.  Հայկ Թամանյան, ճարտարապետ

23.  Ալեքսանդր Դադաշյան, ծրագրավորող

24.  Ռուբինա Տեր-Մարտիրոսյան, ինժեներ

25.  Եվգենիա Սալտիկովա, պոլիտեխնիկ ինստիտուտի ավագ դասախոս, թոշակառու

26.  Աննա Թադևոսյան, ռեժիսոր, պրոդյուսեր

27.  Անահիտ Թադևոսյան, գիտությունների թեկնածու, դասախոս

28.  Նարինե Խաչատրյան, դասախոս

29.  Լևոն Աբրահամյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

30.  Նունե Կանայան, բժիշկ, թոշակառու

31.  Աշոտ Պապոյան, բժիշկ, թոշակառու

32.  Տաթևիկ Պապոյան, բժիշկ, թոշակառու

33.  Արա Պապյան, քաղաքագետ

34.  Զարուհի Մուրադյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

35.  Սյուզան Սիմոնյան, թարգմանիչ

36.  Լիլիթ Սարգսյան, արվեստաբան

37.  Գրիգոր Չուբարյան, ֆիզիկոս

38.  Գոռ Ղազարյան, զբոսավար

39.  Մարո Սարգսյան, նկարիչ

40.  Գոհար Մուրադյան, ԲԳԴ, Մատենադարան

41.  Անուշ Ասլիբեկյան, գրող, թատերագետ, արվեստագիտության թեկնածու

42.  Վահան Արծրունի, մշակութային և հասարակական գործիչ

43.  Միքայել Էվոյան, ծրագրավորող

44.  Գարեգին Ալեքսանյան, ծրագրավորող

45.  Գայանե Խաչատրյան, իրավաբան

46.  Կարեն Խաչատրյան, նկարիչ – գրաֆիկ

47.  Աննա Գալստյան, արվեստաբան

48.  Արմինե Պետրոսյան, “Հայ Ձմեռ պապ” բարեգործական հիմնադրամ

49.  Հասմիկ Ավետիսյան, նկարիչ

50.  Օլգա Վարդազարյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Մատենադարան

51.  Վիկտորիա Հրությունյան, թոշակառու

52.  Աշոտ Պետրոսյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

53.  Ֆայնբերգ Սարգսյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

54.  Աբել Սիմոնյան, մարքեթինգի մասնագետ

55.  Շահեն Պետրոսյան, մաթեմատիկոս, 1993-96 թթ. ՀՀ քաղավիացիայի ղեկավար

56.  Տիգրան Սահակյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

57.  Ելենա Բորիսենկո, դերասան

58.  Նատալյա Բորիսենկո, մանկավարժ

59.  Նինա Բորիսենկո, աստղաբան, թոշակառու

60.  Իրինա Ավետիսյան, բանասեր, թարգմանիչ

61.  Գոհար Գալստյան, բանաստեղծ

62.  Արծվի Բախչինյան, բանասիրական գիտությունների թեկնածու

63.  Սրբուհի Ստամբոլցյան, երգչուհի, երգահան, օճառագործ

64.  Մարիետտա Դադաշյան, հոգեբան

65.  Լալա Պողոսյան, հասարակական գործիչ, իրավապաշտպան

66.  Աննա Ստեփանյան, Ռուս արվեստի թանգարանի աշխատակից

67.  Նելլի Մադաթյան, բժիշկ

68.  Սարգիս Հակոբյան, ինժեներ, թոշակառու

69.  Գայանե Շագոյան, լեզվաբան, թոշակառու

70.  Միքայել Շագոյան, ֆիզիկոս, թոշակառու

71.  Լուսինե Շագոյան, ինժեներ, դասախոս, թոշակառու

72.  Աշոտ Արամյան, քանդակագործ

73.  Մարինե Ներսիսյան, բանասեր

74.  Հասմիկ Մառանջյան, ճարտարապետ

75.  Վերջինե Մովսիսյան, բանասեր-մանկավարժ, թոշակառու

76.  Շաղիկ Մաթևոսյան, միջազգային իրավագետ

77.  Աշխեն Սաղաթելյան, ուսուցչուհի

78.  Մամիկոն Սաղաթելյան, քանդակագործ

79.  Երվանդ Երկանյան, կոմպոզիտոր

80.  Աննա Արեւշատյան, արվեստագիտության դոկտոր

81.  Օվսաննա Բաբայան, լեզվաբան, միգրացիայի հարցերով մասնագետ

82.  Խաչատուր Ազիզյան, ՀՆՄ անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ

83.  Սուրեն Եղիազարյան, նկարիչ

84.  Թերեզա Ղազարբեկյան, հաշվապահ

85.  Լուսին Վանիկյան, նկարիչ

86.  Մարգարիտ Փիլիպոսյան, Հայ օգնության ֆոնդ

87.  Փիրուզե Մանուկյան, կենսաֆիզիկւս

88.  Ջեմմա Ավետիսյան, կենսաթոշակառու

89.  Սուսաննա Հարությունյան, մաթեմատիկոս

90.  Գագիկ Սիրավյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

91.  Նարինե Բաղդասարյան, խմբագիր, թարգմանիչ

92.  Նվարդ Երկանյան, արվեստագետ

93.  Արմինե Գրիգորյան, ինժեներ

94.  Սամվել Պետրոսյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

95.  Լուսիկ Ստեփանյան, գիտաշխատող, Մատենադարան

96.  Գագիկ Աբրահամյան, գեղանկարիչ, ՀՆՄ անդամ

97.  Նունե Մանուկյան, տնօրեն, “Արենի փառատոն հիմնադրամ”

98.  Սոնա Բանոյան, նկարիչ

99.  Արմենակ Դովլաթյան, արևելագետ, “Հայաստանի կանաչների կուսակցություն”

100.                      Հովհաննես Համբարձումյան, բաժնի վարիչ, Զայլինքս

101.                      Արտաշես Աբրահամյան, նկարիչ վերականգնող, ՀՆՄ անդամ

102.                      Սամվել Վարդանյան, կենսաթոշակառու

103.                      Զարուհի Պարոնյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

104.                      Աննա Համբարյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

105.                      Գագիկ Ադամյան, երաժիշտ

106.                      Միշա Կոշեցյան, պոլիգրաֆիստ

107.                      Գուրգեն Զատիկյան, ֆիզիկոս,

108.                      Եվգենիա Բեգլարյան, ծրագրավորող

109.                      Նանա Ահարոնյան, բանասեր, թոշակառու

110.                      Նունե Բերբերյան, դասախոս

111.                      Վաչե Շարաֆյան, կոմպոզիտոր

112.                      Անի Գևորգյան, պարուհի, Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ

113.                      Մարիա Մխիթարյան, հոգեբան

114.                      Վարդան Միլիտոնյան, ուսուցիչ

115.                      Արմեն Ավետիսյան, մասնագիտությամբ ապրանքագետ

116.                      Աննա Քոլոզյան, նկարիչ

117.                      Ջավահիր Եղիկյան, հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր

118.                      Մինասյան Կարապետ, իրավաբան տնտեսագետ, ՍՍՀՄ սպորտի վարպետ

119.                      Ղարիբ Մինասյան, տնտեսագետ, ֆինանսիստ

120.                      Նունե Նաջարյան, տնային տնտեսուհի

121.                      Արա Գևորգյան, ռեժիսոր, դերասան

122.                      Գագիկ Կարապետյան, արվեստի վաստակավոր գործիչ

123.                      Լիլիթ Մելիքսեթյան, գրականագետ, թարգմանիչ

124.                      Անուշ Միքաելյան, նկարիչ-մանկավարժ, մենեջեր

125.                      Ծովինար Չիլինգարյան, բանաստեղծ, թարգմանիչ

126.                      Մարինա Թագակչյան, երգահան, հաղորդավար

127.                      Նարինե Սարգսյան, ինժեներ

128.                      Էլվիրա Սիմոնյան ինժեներ, թոշակառու

129.                      Մարինե Հայրապետյան,երաժիշտ

130.                      Իրինա Բալասանյան, ուսուցիչ

131.                      Լիլիթ Եփրեմյան, արվ. թեկնածու

132.                      Արփի Ոսկանյան, գրող

133.                      Արամ Մկրտչյան,տնտեսագետ

134.                      Կարինե Հարությունյան ՀՀ Վաստակավոր մանկավարժ, երաժիշտ

135.                      Սուսաննա Ջանդերդջյան, ճարտարագետ

136.                      Տատյանա Յուզբաշյան , թոշակառու

137.                      Վարդան Հակոբյան- արձակագիր, գործարար

138.                      Դավիթ Սիրավյան,գեղանկարիչ

139.                      Լիլիթ Վաղարշյան, նկարիչ,ՀՆՄ անդամ

140.                      Կարինե Պողոսյան, մաթեմատիկոս, հաշվապահ

141.                      Ռուզաննա Ներսիսյան, թոշակառու

142.                      Սամվել Եղիազարյան, թոշակառու

143.                      Իրինա Մինասյան, մարքեթոլոգ

144.                      Նունե Ռամազյան, տնտեսագետ

145.                      Էլիտա Հարությունյան, թատերագետ, սցենարիստ

146.                      Կարեն Հակոբյան, երգիչ

147.                      Արաքսյա Հովակիմյան, մանկավարժ, երաժիշտ

148.                      Արմինե Հայրապետյան, հնագետ, հեղինակ-կատարող

149.                      Հայկ Մարտիրոսյան, նկարիչ

150.                      Հրաչ Քոչինյան, տնտեսագետ

151.                      Թամարա Պապիևա, բժիշկ

152.                      Լիլիթ Հարությունյան, դիզայներ

153.                      Հասմիկ Բազիկյան, բժիշկ

154.                      Մարիամ Դավթյան, դերասանուհի

155.                      Արման Աբգարյան, դերասան

156.                      Արմեն Սահակյան, դերասան

157.                      Արմեն Գրիգորյան, կիոնոպրոդյուսեր

158.                      Նաիրա Խաչիկյան, ֆիզիոլոգ

159.                      Կարինե Գաբրիելյան, մանկավարժ

160.                      Լուսինե Մաթևոսյան, դիզայներ

161.                      Նարինե Լալայան, նկարիչ

162.                      Արման Գևորգյան, պատմաբան

163.                      Արմեն Սարուխանյան, ռեժիսոր

164.                      Գոհար Պետրոսյան, ճարտարագետ, կազմակերպիչ

165.                      Վանուհի Սեդրակյան, բժիշկ, Մխիթար Հերացու մեդալակիր

166.                      Ռուբեն Պետրոսյան. ՀՊՃՇՀ դասախոս, ՏԳԹ, ոսկե մեդալակիր

167.                      Աննա Հովհաննիսյան, դերասան

168.                      Անահիտ Ղազարյան, երաժիշտ, երգահան, լրագրող, մանկավարժ

169.                      Հռիփսիմե Պետրոսյան, դերասան

170.                      Մերի Հակոբյան, դերասան

171.                      Տաթևիկ Ղազարյան, ուսուցչուհի

172.                      Հայկ Շաբոյան, հաշվապահ

173.                      Լուիզա Խաչումյան, արվեստաբան, համադրող

174.                      Քրիստինա Նալբանդյան, թարգմանիչ, իրավաբան

175.                      Արայիկ Ավագյան, ճարտարագետ

176.                      Վախթանգ Հարությունյան, երգահան

177.                      Մարիամ Պապյան, ՀՊՃՇՀ դասախոս, դիզայներ

178.                      Լուսինե Ավագյան, ոճաբան

179.                      Արինա Արարատյան, խորեոգրաֆ

180.                      Էդուարդ Թադևոսյան, ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

181.                      Գրետա Սահակյան, թոշակառու

182.                      Ադա Սիմոնյան, պրոդյուսեր, քասթինգ տնօրեն

183.                      Զավեն Պողոսյան, ռեժիսոր

184.                      Արմեն Միրզոյան, տնտեսագետ

185.                      Աննա Նազարյան, գործազուրկ

186.                      Նարինե Սուլթանյան, հաղորդավար, դերասան, ԵԹԿՊԻ դասախոս

187.                      Մանվել Մանրիկյան, բժիշկ, թոշակառու

188.                      Երվանդ Էրզումյան, դերակատար

189.                      Արտեմ Վարդանյան, գիտաշխատող

190.                      Շահանե Ստեփանյան, բժիշկ

191.                      Լիանա Բախտիկյան, կինեզիոլեգ, մարզիչ

192.                      Մարգարիտ Խաչատրյան, էթիկետի և սպասարկման ոլորտի մասնագետ

193.                      Մարինա Հակոբյան, բժիշկ, արվեստագետ

194.                      Վարդուհի Որսկանյան, ներքին աուդիտոր

195.                      Նաիրի Գրիգորյան, քանդակագործ

196.                      Արմեն Ջաղացպանյան, տնտեսագետ

197.                      Ռուզան Պետրոսյան, հրատարակիչ

198.                      Զառա Բաբայան, հոգեբան

199.                      Սերգեյ Բաբայան, կոնֆլիկտաբան

200.                      Ալիկ Մեքոնյան, մոնտաժի րեժիսոր

201.                      Արսեն Առաքելյան, դիվանագետ

202.                      Արա Արոյան, թարգմանիչ, հոգեբան

203.                      Աստղիկ Մխեյան, մանկաբարձ

204.                      Մանե Խաչիյան, ճարտարապետ

205.                      Հաղթանակ Շահումյան, գեղանկարիչ, դասախոս

206.                      Չարչյան Լուսինե, ուսանող

207.                      Զարուհի Խաչատրյան, դասախոս, դաշնակահար

208.                      Ելենա Վարդանյան, մանկավարժ

209.                      Մելադա Հրությունյան, ՀՊՃՀ

210.                      Հասմիկ Բաբայան, ուսուցիչ

211.                      Ռուզաննա Ենգիբարյան, ՀՀ քաղաքացի

212.                      Քրիստինե Շերոյան, նախագահ, Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա ՀԿ

213.                      Արսեն Զաքարյան, ճարտարագետ, թոշակառու

214.                      Գևորգ Բուդաղյան, դիվանագետ, գործարար

215.                      Հայկ Հայրապետյան, գործազուրկ

216.                      Դավիթ Կարապետյան, Ժողովրդական գործիքների պետական համույթի տնօրեն

217.                      Թեհմինե Ստեփանյան, անվտանգության աշխատակցուհի

218.                      Նանա Մաղաքելյան, բանասեր

219.                      Հակոբ Մելիք Հակոբյան, երաժիշտ

220.                      Շահանե Օհանյան, թարգմանիչ

221.                      Մարինե Գլադենկո

222.                      Ռուզաննա Արզումանյան, ուսուցիչ

223.                      Իրինա Գրիգորյան, դաշնակահար, դասախոս

224.                      Էլիզա Վարդերեսյան, մանկավարժ, Ա/Ձ

225.                      Սվետլանա Եսայան, մանկավարժ

226.                      Նարինե Մելքոնյան, երաժշտագետ

227.                      Արմեն Տեր-Գրիգորյան, մենեջեր

228.                      Անահիտ Խերանյան, երաժշտագետ

229.                      Մարգարիտա Հյուսյան-Գորոյան, ճարտարագետ

230.                      Արամ Գորյան, մաթեմատիկոս, ծրագրավորող

231.                      Լուսինե Հասրաթյան, բժիշկ

232.                      Արամ Թալալյան, երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ,

233.                      Նարինե Հարությունյան, երաժիշտ, դասախոս

234.                      Արսեն Բադալյան, անհատ ձեռներեց

235.                      Հասմիկ Կարապետյան, թարգմանիչ

236.                      Լիդա Անտոնյան, մանկավարժ, թոշակառու

237.                      Կարեն Բախշինյան, զինվորական թոշակառու

238.                      Կլավա Խաչատրյան, ճարտարապետ, թոշակառու

239.                      Նարինե Հակոբյան, հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր

240.                      Աշոտ Սահակյան, ճարտարագետ

241.                      Արփինե Դինունց, դոցենտ, ՖՄԳԹ

242.                      Լիանա Թևոսյան, երգչուհի

243.                      Գայանե Բիձյան, թոշակառու, մանկավարժ

244.                      Քրիստինա Ղազարյան, բժիշկ-հոմեոփաթ

245.                      Կարինե Սուքիասյան, քաղաքաշինարար, կենսաթոշակառու

246.                      Անի Մաթևոսյան, ճարտարապետ-ուսանող

247.                      Վերժինե Մաթևոսյան, երաժիշտ-ուսանող

248.                      Մոկո Խաչատրյան, նկարիչ, ՀՆՄ անդամ

249.                      Լիլիթ Լուլուկյան Մնացականյան, երաժիշտ

250.                      Սուրեն Մխեյան, երաժիշտ

251.                      Լիլիթ Հակոբյան, կինոգետ

252.                      Հայկ Մաթևոսյան, ֆիզիկոս

253.                      Վարդան Միլիտոնյան, ուսուցիչ

254.                      Լիլիթ Եփրեմյան, երաժիշտ

255.                      Ռուզաննա Պետրոսյան, հրատարակիչ

256.                      Հայկ Վարդանյան, դեղագետ

257.                      Ռուբեն Մելիքյան, ինժեներ, թոշակառու

258.                      Լուսինե Մխիթարյան, ՀՀ ժողովրդական վարպետ

259.                      Հասմիկ Կարապետյան, թարգմանիչ

260.                      Սամվել Գասպարյան, արվեստագետ

261. Բելա Դալլաքյան, տնտեսագետ

262. Ելենա Հովհաննիսյան, ֆիզիկոս

263. Գոհար Շահնազարյան, լրագրող

264. Արսեն Ղազարյան, ռեժիսոր, դասախոս

265. Գագիկ Կարապետյան, երկրաբան

266.      Նաիրա Գևորգյան, տնտեսագետ

267.      Աննա Ալեքսանյան, բժիշկ, հոգեբան

268.      Թամարա Շահբազյան, տնտեսագետ

269.      Արմինե Հայրապետյան, հնագետ, հեղինակ-կատարող

270.      Ռուզան Սարյան, արվեստաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

271.      Լևոն Չուգասզեան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

272.      Արթուր Ալեքսանյան, հասարակական գործիչ

273.      Արամ Գալստյան, մարքեթոլոգ

274.      Ջուլիետտա Չալտիկյան, ֆիզիո-քիմիկոս

275.  Սուսաննա Առաքելյան, նկարիչ

276.  Աննա Աճեմյան, դաշնակահար, ուսուցիչ

277.  Սուսաննա Տեր-Ավակյանց, ագրոնոմ

278.  Արթուր Մանուկյան, նկարիչ, դիզայներ

279.  Աշոտ Օհանյան

280.  Արինա, Աղաջանյան, թոշակառու

281.  Պողոսյան Նունե, լեզվաբան

282.  Անահիտ Հովհաննիսյան

283.  Եվա Գևորգյան, նկարիչ

284.      Հասմիկ Կարապետյան, թարգմանիչ

285.      Լուսինե Մխիթարյան, ՀՀ ժողովրդական վարպետ

286.      Դավիթ Աբրահամյւան, նկարիչ

287.      Համլետ Չոբանյան, դերասան, ռեժիսոր

288.      Աշխեն Հովակիմյան, ինժեներ

289.      Անահիտ Կարապետյան, մանկավարժ

290.      Նաիրա Նիկողոսյան

291.      Անահիտ Կարապետյան, լեզվաբան

292.      Գոհար Խաչատրյան, երաժիշտ

293.  Ջուլիա Չալթիկյան, գործարար

294.  Կարեն Բախշինյան

295.  Նարինե Մելքոնյան, երաժիշտ

296.  Մերուժան Տեր-Մինասյան, երաժիշտ

297.  Մարինե Օթարյան, երաժիշտ, Ա.Սպենդիարյան տուն-թանգարանի տնօրեն

298.  Գրետա Անտոնյան, օպերային երգչուհի

299.  Գայանե Դանիելբեկ, քաղհասարակություն

300.  Անահիկ հակոբյան, ուսուցիչ

301.  Սոֆի Միքաելյան, երաժիշտ

302.  Տատյանա Քալանթարյան

303.  Յանա Ստեփանյան, բժիշկ

304.  Հարություն Արզումանյան, երաժիշտ, դիրիժոր

305.  Մարինե Ապրեսյան, երաժշտագետ

306.  Նելլի Կարապետյան, խորեոգրաֆ, պարի համույթի տնօրեն

307.  Սիրանույշ Եղիազարյան, երաժիշտ

308.  Անահիտ Հովհաննիսյան, քաղհասարակություն

309.  Վիգեն Ստեփանյան, դերասան

310.  Արմեն Խոջոյան, Ա/Ձ

311.  Աննա Թադևոսյան, բարեգործական ՀԿ նախագահ

312.  Արշավիր Իսահակյան, երաժիշտ

313.  Արմեն Ղուկասյան, երաժիշտ

314.  Աշոտ Արուշանյան, բժիշկ

315.  Արմեն Վատյան, լեզվաբան, սցենարիստ

316.  Ջեմֆիրա Բարսեղյան, երաժիշտ

317. Էրիկ Անտոնյան, տարածաշրջանագետ

318. Մայա Բարխուդարյան, քաղհասարակություն

319. Աիդա Սահակյան, քաղհասարակություն

320. Անահիտ Հակոբյան, թոշակառու

321. Ռոբերտ Բախթաջյան, արվեստագետ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, բաց նամակ, Արարատ Միրզոյան, գույքահարկ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon