ԲՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի անցկացման գործընթացին

Քաղաքական 14.02.2020   18:02   471

Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Այս մասին ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Քաղաքական խորհրդի բոլոր անդամների, պատգամավորների, տարածքային կառույցների պատասխանատուների միաձայն որոշմամբ` ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:

Մենք՝ որպես քաղաքական ուժ, գործընթացի տարբեր խնդիրների վերաբերյալ՝ որևէ մտահոգիչ, խնդրահարույց ելույթներ, գործողություններ, գործընթացներ, չենք կարող մեր անձնական դիրքորոշումը չհայտնել», - ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ իշխող Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը օրինագիծ էր ընդունել, որով առաջարկում է հանրաքվեով դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և մինչև 2005 թվականի Սահմանադրական փոփոխություներով ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները։ Հնարաքվեն նշանակված է ապրիլի 5-ին, «Այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ է 644 հազար ձայն, որի դեպքում, հնարավոր է, որ դադարեցվի ՍԴ դատավորների պաշտոնավարումը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հանրաքվե, ՍԴ, ԲՀԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon