Ջերմուկցիների ակցիան՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ուղիղ)

Կարևոր 20.08.2020   16:30   79

Ջերմուկցիներն ավտոերթով գալիս են Երևան՝ իրենց պահանջները ներկայացնելու պատասխանատու որոշում ընդունողներին:

Նրանք ֆեյսբուքյան հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հավաքները լինելու են Օպերայի և ֆիլհարմոնիայի շենքի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի դիմաց։

«Եկե՛ք ձեր պատրաստած պաստառներով, #saveAmulsar ուղերձը կրող շապիկներով։ Այլևս ծիծաղելի է, որ հեղափոխություն ապրած երկրի կենտրոնում մարդիկ իրենց ոտնահարված իրավունքների, շրջակա միջավայրի և տնտեսական անկախության պահպանման համար ստիպված են օր ու գիշեր լինել դրսում և ֆիզիկապես պատնեշ հանդիսանալ Ամուլսարի շահագործման սպառնալիքի համար»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք ՀԲՃ-ի հայտարարությունը. «Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները» 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ամուլսար, Բողոքի ակցիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon