«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Բոլթոն. Սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը

Բոլթոն. Սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն կշարունակեն նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը` Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ: 

«Ավելի ուշ այս շաբաթվա մեջ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը, որպեսզի նպաստեմ նրանց միջև երկխոսության շարունակականությունը», - գրել է Բոլթոնը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում:

Հիշեցնենք,  Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։