Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը

Պաշտոնական 18.05.2021   19:01   63

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

  • 8.06.2021 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»,
  • 11.06.2021 թ. – «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն»,
  • 15.06.2021 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»,
  • 18.06.2021 թ. – «Մաթեմատիկա»,
  • 22.06.2021 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,
  • 25.06.2021 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ընդունելության քննություններ, ԿԳՄՍՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon