«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

 Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում 2017-ի նոյեմբերի 24-ին:

Համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների կողմից: Այն արդեն վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը։