«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Ցանկանում եմ, որ որպես օրենսդիրներ արձանագրենք․ Մարտի 1 ՀՀ-ում այլևս երբեք չի լինելու»

«Ցանկանում եմ, որ որպես օրենսդիրներ արձանագրենք․ Մարտի 1 ՀՀ-ում այլևս երբեք չի լինելու»

Ազգային ժողովի ապրիլի 22-ի նիստում քննարկվում է «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի նախագիծը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ խորհրդանշական է, որ «Մարտի 1»-ի դեպքերի հետևանքով տուժածներին և զոհերին փոխահատուցում տրամադրելու հարցը քննարկվում է այսօր, երբ ուղիղ 1 տարի առաջ  ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ողջ աշխարհի առաջ սպառնաց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով․ «Դուք դասեր չե՞ք քաղել «Մարտի 1»-ից»։

«Ես հիշեցի, թե ինչ է կատարվել այդ օրը։ Հիշեցի, որ այդ օրը եղել էր հրաման ցրելու քաղացիների ցույցը, դա հարուցել էր ՀՀ բազմահազար քաղաքացիների զայրույթը, հիշեցի, որ ի պատասխան դրան՝ ՀՀ քաղաքացիների վրա կրակ բացվեց, հիշեցի, թե ինչպես էին փողոցում ընկնում հատուկ միջոցների արկերն ու վնասներ հասցնում քաղաքացիներին»,- իր հիշողություններով կիսվեց Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այն հարվածը, որ այդ օրերին հասցվեց ՀՀ պետականությանը, հաղթահարելու համար պահանջեց ուղիղ 10 տարի։

«Ցանկանում եմ, որ մենք՝ որպես օրենսդիրներ, միաձայն արձանագրենք․ էդպիսի բան ՀՀ-ում այլևս երբեք չի լինելու»,-ասաց ԱԺ նախագահը։