«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Ծեծկռտուքը կազմակերպեցին, որ ժողովուրդը մոռանա Ալենի ասածները»․ ԱԺ-ի մոտ ցույց է (տեսանյութ)

«Ծեծկռտուքը կազմակերպեցին, որ ժողովուրդը մոռանա Ալենի ասածները»․ ԱԺ-ի մոտ ցույց է (տեսանյութ)

armeniasputnik. ՀՀ Ազգային ժողովի դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ, հիմնականում Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ, ցույց են կազմակերպել։ Առիթն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքն է։

«Տասնհինգ հոգով երեք հոգու են ծեծել, բա տենց դուխով են, թող գան. մենք իրենց սպասում ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Քիչ առաջ ԱԺ անդորրը հսկող ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակից Հրաչ Ջաբրայանին, ով ոստիկաններին ասաց․ «Նիկոլի ստրուկներ»:

Այսօր ցերեկը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրասենյակում և միջանցքում ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները (նշվում են Հրաչյա Հակոբյանի, Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի, Սիսակ Գաբրիելյանի անունները) ծեծել են «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին և Տարոն Ղազարյանին։

«Հիմա եթե օգնականը ծեծեր պատգամավորի, քրեական գործ կհարուցեին։ Բայց հակառակը չի լինում, իրենք էլ չափերն անցնում են։ Ու էդ ամեն ինչը հո իզուր չի` կազմակերպել են, որովհետև ՏԻՄ ընտրություններում են պարտվել, որովհետև ուզում են ժողովուրդը մոռանա Ալենի ասածները», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Նշենք՝ այսօր  համացանցում է հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահն  աղմկահարույց հայտարարություն է անում գերիների մասին։

Նշենք նաև՝ կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած եւ գերի զինծառայողների հարազատները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների առնչությամբ:

Հարազատները զայրացած են ու պնդում են՝ ԱԺ նախագահի կողմից գերիներին դասալիք անվանելն անթույլատրելի և անընդունելի է: