«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ավանեսյանը` նոր սահմանափակումների մասին. օմիկրոն շտամ (տեսանյութ)

Ավանեսյանը` նոր սահմանափակումների մասին. օմիկրոն շտամ (տեսանյութ)

Կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, այսօր նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ անցկացնել, քննարկել բոլոր առաջարկները, եւ մինչեւ օրվա վերջ հստակ սահմանափակումների ցուցակը հավանաբար արդեն պատրաստ կլինի:
Մասնավորապես, նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար. Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոդսվանայի հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիաայի Հանրապետություն, Զիմբաբվեի հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա:

Նախարարի խոսքով, կորոնավիրուսի նոր շտամի տարածումը, ինչպես հայտնի է, սկսել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Շտամը 50 մուտացիա է կրում, որոնցից 30-ը վերաբերվում են վիրուսի սպայկային սպիտակուցին:

Ավելին՝ տեսանյութում

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է, որ COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագա տարածման հավանականությունը բարձր է:
Ըստ ԱՀԿ-ի՝  մի քանի օր առաջ գիտնականները հաղորդել Էին Բոտսվանայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսի B.1.1.529 շտամի հայտնվելու մասին, որը պարունակում Է S-սպիտակուցի 32 մուտացիա: