COVID-19 ինքնամեկուսացվածների քարտեզում տեղի են ունեցել փոփոխություններ

Պաշտոնական 24.07.2020   16:53   512

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.

COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա ` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:

Կարող եք ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:

Ներբեռնել հավելվածը`

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Ալինա Նիկողոսյան, ինքնամեկուսացվածների քարտեզ, առողջապահության նախարարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon