Դատարանը Էդգար Մալաքյանին կալանավորելու որոշում է կայացրել

Հասարակություն 03.09.2020   19:43   75

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարել է Երևանի «Արարատ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին  ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Մելքումյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Ըստ նրա, դատարանը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել, ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ:  Գոռ Մելքումյանը հավելել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը հնգօրյա ժամկետում։

Ներկայումս դատարանը քննում է Էդգարի եղբոր՝ Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գոռ Մալաքյանի կալանավորման հարցը։

Հիշեցնենք`օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էդգար Մալաքյան, Գոռ Մալաքյան, Մալաքյան եղբայրներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon