Դատավորը հետաձգեց Քոչարյանի և մյուսների փաստաբանների միջնորդությունների լուծումը

Մարտի 1 03.03.2020   14:02   2069

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշեց սահմանադրական կարգի տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։

Ամբաստանյալ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին հայտարարություն արեց:

Քոչարյանի և սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնյաներ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները միջնորդել են դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աննա Դանիբեկյան, Մարտի 1-ի գործ, Ռոբերտ  Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon