Դատախազությունը Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:Այս մասին հայտնեցլ է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, դատարանը հունիսի 21-ին մերժել է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։ Ավելի ուշ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկելու Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։