«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին։

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: