Դեսպանություն. Արգելվել է Ուկրաինայի տարածքով տարանցումը

Պաշտոնական 09.09.2020   18:31   69

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.

«Ուկրաինայի կառավարության նոր որոշմամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ և հստակեցումներ են տեղի ունեցել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինա մուտք գործելու կանոններում, որոնք առայժմ կգործեն մինչև 2020թ. սեպտեմբերի 28-ը.

  •  ընդլայնվել է Ուկրաինայի քաղաքացիների հարազատների ցուցակը, ովքեր կարող են հատել սահմանը. այժմ մուտքի արգելքը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր Ուկրաինայի քաղաքացու տատիկը կամ պապիկն են:

ԱՐԳԵԼՎԵԼ Է Ուկրաինայի տարածքով ՏԱՐԱՆՑՈւՄԸ։ Առայժմ չի հաջողվել պարզել, թե արգելքը տարածվու՞մ է նաև «Բորիսպիլ» օդանավակայանի տարանցիկ գոտում մնացող ուղևորների վրա, թե ոչ (կհայտնենք լրացուցիչ)։

  • հստակեցվել են կրթության նպատակով Ուկրաինա մեկնողների կատեգորիաները. թույլատրվում է այն անձանց մուտքը, ովքեր սովորելու են միայն ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ուսումնական հաստատություններում»:
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         չվերթներ, կորոնավիրուս, դեսպանություն, Ուկրաինա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon