«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Դուխով Հայաստան» ֆեյք էջի համակարգողը կալանավորվել է

«Դուխով Հայաստան» ֆեյք էջի համակարգողը կալանավորվել է

Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք համակարգող անձը կալանավորվել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։

Նա նշել է, որ հարուցվել է քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այդ անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։

ԱԱԾ-ն առայժմ չի բացահայտում կեղծ օգտատիրոջ անձը: