Դպրոցականները ռազմամարզական ճամբար կգնան. նախագիծ

Պաշտոնական 22.02.2021   09:30   47

ԿԳՄՍ–ն նախագիծ է մշակել, ըստ որի` «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայի շրջանակներում դպրոցների 11-րդ դասարանի աշակերտներն այսուհետ պետք է ռազմամարզական ճամբար գնան։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում։

Դրանով առաջարկվում է, որ դպրոցականները 12 օր պետք է անցկացնեն ռազմամարզական ճամբարում` անցնելով շարային և մարտավարաֆիզիկական պատրաստություն, սովորելով կրակային, համազորային կանոնադրությունները, ինչպես նաև պետք է առաջին օգնության, կապ և հեռահաղորդակցության հմտություններին ծանոթանան, կիրառեն։

Իսկ նման ճամբարների անցկացման նպատակը, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորումն է, արտակարգ իրավիճակներում դիմակայելու և արդյունավետ գործելու ունակությունների զարգացումը։ Ճամբարի անձնակազմը 56 հաստիքից է բաղկացած, որտեղ ներառված են նաև բժիշկ, հոգեբան, պարուսույց, խոհարար, էլեկտրիկ, հերթապահ ոստիկան։

Ճամբարի ծրագիրը համարվում է նախնական զինվորական պատրաստություն առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դպրոց, ռազմամարզական ճամբար, ԿԳՄՍ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon