ԵԱՀԿ գործող նախագահը մտադիր է Երևան և Բաքու այցելել

Տարածաշրջան 19.02.2019   16:00   482

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը Հայաստան և Ադրբեջան կայցելի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը քննարկելու համար։ Այս մասին Լայչակը ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մտադիր եմ Երևան և Բաքու այցելել մարտի առաջին կեսին` հենց այդ հարցերը քննարկելու համար, հրավեր ունեմ Հայաստանից և Ադրբեջանից», – ասել է Լայչակը։

Նրա խոսքով` Սլովակիան ամբողջությամբ աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՄԽ համանախագահներին։

Լայչակը նշել է, որ Հայաստանում ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել։

«Կա կառավարություն, որը լուրջ մանդատ է ստացել, և նրանից հետ որոշակի սպասումներ կան», – ավելացրել է նա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Միրոսլավ Լայչակ, Սլովակիա, Սերգեյ Լավրով, ԵԱՀԿ, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon