Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Տեղեկատու 27.08.2021   09:00   131

Օգոստոսի 27-31-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։


Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝

Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +35 +37 աստիճան:

Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսմանը՝ ԱՅՍՏԵՂ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon