Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Տեղեկատու 28.08.2021   09:00   2954

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի  28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝

Օգոստոսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանգստյան օրերին մայրաքաղաքում կդիտվի +36 +39 աստիճան:

Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսմանը՝ ԱՅՍՏԵՂ:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon