Ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը կնվազի

Տեղեկատու 11.03.2021   09:00   92

Ուշադրություն

Մարտի 11-12-ը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 11-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Քամին հարավարեւմտյան՝ 5-10 մ/վ: Առաջիկա 2 օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թաց ձյուն:

Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +4+6 աստիճան:

Մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +2+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Լոռիում  գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -2+2,

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ 0+5,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +5+8,

Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,

Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+9, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ 0+4,

Արցախում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +5+9:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon