Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Տեղեկատու 26.06.2021   09:00   76

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն:

Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից ու մանրամասնում, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+41 աստիճան։ 

Հունիսի 26-29-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։

Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ 

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է,որ օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon