Եղանակը Հայաստանում. Կանխատեսվում է տաք փետրվար

Պաշտոնական 02.02.2021   20:00   119

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Կենտրոնը կանխատեսումներ է ներկայացրել ըստ մարզերի։

Փետրվար  ամսվա ամսական կանխատեսումը 

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4...+5⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-7⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+17⁰C (դիտված  պատմական բացարձակ նվազագույնը` -25...-27⁰C, առավելագույնը՝ +19...+21⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+4⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8...-10⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15...+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29...-31⁰C, առավելագույնը`  +20...+22⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7...+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34...-36⁰C, առավելագույնը` +12...+14⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր  սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8...-12⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը  մինչև +14...+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25...-30⁰C, առավելագույնը` +15...+18⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+7⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա  ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4...-7⁰C, առանձին օրեր  օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17...+22⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17...-20⁰C, առավելագույնը` +20...+23⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային  շրջաններում՝ +4...+5⁰C,  լեռնային շրջաններում` 0...-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին  օրեր  սպասվում  է  օդի  ջերմաստիճանի  նվազում`  գիշերը  նախալեռնային  շրջաններում  մինչև -6...-9⁰C, լեռնային շրջաններում` -12...-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում  նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14...+16⁰C, լեռնային շրջաններում` +7...+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը`  նախալեռնային  շրջաններում`  -22...-25⁰, լեռնային  շրջաններում`   -30...-33⁰C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20...+23⁰C, լեռնային շրջաններում` +11...+14⁰C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային  շրջաններում  30...32մմ, լեռնային շրջաններում 70...73մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8...+10⁰C, նախալեռնային շրջաններում`  +3...+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2...-7⁰C, նախալեռնային շրջաններում` -8...-13⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18...+23⁰C, նախալեռնային շրջաններում` +15...+20⁰C (դիտված պատմական  բացարձակ  նվազագույնը`  հովտային  շրջաններում`  -18...-21⁰C, նախալեռնային շրջաններում` -29...-32⁰C, առավելագույնը` հովտային շրջաններում +24...+27⁰C, նախալեռնային շրջաններում` +14...+17⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, նախալեռնային շրջաններում 23...54 մմ ):

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         փետրվար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon