Եղանակը Հայաստանում մարտի 17-ին
Հանրապետության տարածքում՝
Մարտի 17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 17-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +14 +16 աստիճան: