Եղանակը Հայաստանում օգոստոսի 25-ին

Տեղեկատու 25.08.2021   09:00   56

Ուշադրություն
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 25-ին`առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ 
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: 

Երևանում՝

Օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +33 +35 աստիճան:

Հայաստանի և Արցախի առաջիկա օրերի եղանակային կանխատեսունը՝ ԱՅՍՏԵՂ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon